«Չի փոխելու: 10 տոկոսի բարձրացումը, կարող է, բարոյական ինչ-որ քայլ է՝ պետության, կառավարության կողմից, ուզում են ասել՝ «ուսուցի՛չ, դու անտեսված չես, այսօր հնարավորություն ունեմ բարձրացնելու աշխատավարձդ 10 տոկոսով», բայց դա բավարար չէ»:
Ավելի քան 360 մարդ մեկ օրում Սիրիա է վերադարձել Լիբանանից, և ավելի քան 800 փախստական՝ Հորդանանից:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Բազումի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 37-ամյա մի տղամարդ, 31 և 59-ամյա կանայք, 9 և 11-ամյա անչափահասներ։
«Նախկին կին պատգամավորների հետ կապված նման տեղեկատվության չեմ տիրապետում։ Անկախ կին կամ տղամարդ լինելուց, եթե լինեին նման ապացույցներ, կարծում եմ՝ ոստիկանությունը կզբաղվեր նրանցով, ինքս նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։
ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է։
Դեռ այս շաբաթ էի հաղորդմանս ընթացքում խոսում ատելության մթնոլորտի վտանգավորության մասին։ Հասանք։ Ի դեպ, Hayeli.am ակումբի վրա հարձակվողներից որոշների դեմքերը տեսած կլինեք իշխանական տարբեր ակցիաների ժամանակ, սրանք էին, որ վարչապետի կոչով դատարանները շրջափակելու կոչին հետեւելով, արգելափակել ԲԴԽ շենքը։
«Կարող եմ ասել, որ անկախ քվեարկության արդյունքներից՝ ՍԴ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հետ որևէ աղերս չունի։ Այս ամբողջ գործընթացն ուղղված է Հրայր Թովմասյանի դեմ և չի առնչվում ՍԴ մյուս դատավորներին։ Եթե ցանկանան հարկադրաբար մյուսների լիազորություններն էլ դադարեցնեն, առնվազն նույն ընթացակարգը պետք է իրականացնեն։ Սակայն այդ դեպքում հիմքեր չեն ունենա, եթե Հրայր Թովմասյանի դեպքում որոշակի հիմքեր կան, ապա նրանց մասով բացակայում է»,- ասաց սահմանադրագետը։
Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Բելգրադի արևմտյան մասում գտնվող Զեմունի վարչական շրջան, որտեղ, Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ, հայկական խաչքար է տեղադրված՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերելիս վթարված ինքնաթիռի զոհված սերբ օդաչուների։
Նման գործողությունները հետևանք են այն մթնոլորտի, հռետորաբանության, ատելության խոսքի, որը տևական ժամանակ առկա է մեր երկրում՝ ընդդեմ մամուլի, ԶԼՄ աշխատակիցների, ազատ խոսքի։
«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակում կատարելու մասին ՀՀ ոստիկանությունը դեռևս հաղորդում չի ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Այն ժամանակ խմբագրատները հարձակման էին ենթարկվում, որոշներն այրվում էին, լրագրողները ծեծի էին ենթարկվում, տասնյակ թերթեր էին փակվում, կուսակցություններ էին լուծարվում, փաստաբաններ, քննիչներ, դատախազներ էին սպանվում, սեփականության վերաբաշխում էր ընթանում, գիշերային Երևանում կրիմինալն էր թագավորում, փոխադարձ ատելության մթնոլորտ ու մահափորձեր, մահափորձեր, մահափորձեր…»:
Յուրաքանչյուր քաղաքական գործչի համար առանցքային կարևոր նշանակություն ունի պատասխանատվությունն ու իր սկզբունքներին չդավաճանելը, քանի որ հեղհեղուկ և անսկզբունք կերպարներն իրենց գործունեությունը կամ ավարտում են կատարյալ ձախողմամբ, կամ դառնում ծաղրանքի ու քննադատության առարկա (երկու օրինակների պակաս էլ ՀՀ քաղաքական դաշտը չի ունեցել, քանի որ այդպիսի կերպարներ եղել են մի քանի տասնյակներ)։
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
«Ես երկրում չեմ, երկուշաբթի անպայման կվերադառնամ, իսկ մինչ իմ վերադարձը ՀՀ իրավապահ մարմիններից այսօր «Հայելի» մամուլի ակումբի դեմ իրականացված խուլիգանության համար ակնկալում եմ, պահանջում եմ հրատապ իրավական գնահատական։ Եթե այդ գնահատականը չտրվի, ապա իմ կողմից կլինի համարժեք պատասխան»,- ասաց Թովմասյանը։
Սերբիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր հյուրընկալվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայում։
«Ռուսաստանի «Վալդայ» ակումբում Ալիևի ունեցած ելույթն ու դրանում առկա հռետորաբանությունը խտացված արտահայտում է Հայաստանի իշխանությունների Արցախի հակամարտության կարգավորման ոլորտում որդեգրած դիրքորոշումը, իսկ ավելի ճիշտ՝ այդ դիրքորոշման բացակայությունը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի ղեկավարները ժամանել են Շվեդիա՝ վերսկսելու միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ հույս ունենալով հաղթահարել երկու երկրների միջև առաջացած փակուղին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր «ՀԱՅԵԼԻ» մամլո ակումբի վրա հարձակում է տեղի ունեցել։
Իմ մասնագիտական համոզմամբ, եթե ԱԺ-ի կողմից ժամկետի խախտմաբ ներկայացված Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը ՍԴ-ն վարույթ ընդունի (հիմնական քննության վերցնի), և ոչ թե մերժի վարույթ ընդունել այդ դիմումը՝ դրա ներկայացման համար նախատեսված ժամկետը խախտված լինելու պատճառաբանությամբ, ապա մեծ վտանգի տակ կդրվի ՍԴ-ի ամբողջ գործունեությունը:
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 100 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց:
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սահմանադրագետների և իրավաբանների հետ միասին եկել ենք հիմնավոր եզրակացության, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական մարմին է, այսինքն՝ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 178 հոդվածի («Քննչական մարմինների կարգավիճակը, լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով») պահանջներին։
hraparak.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեռուստատեսության տաղավարից քիչ առաջ դուրս եկա ու մինչ ՀՔԾ հաղորդագրությունը կկարդայի, տեսա, որ բաց թողնված զանգ ունեմ Արթուր Դավթյանից: Զարմացա: Հետ եմ զանգում աշխարհի ամենաչկոռումպացված, ամենաազնիվ, քաղաքական պատվերներ կատարելուց ամենահեռու ու ամենաանդավաճան մեր գլխավոր դատախազին:
Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների կանանց ընտրանին կրկին ոչ ֆուտբոլային հաշվով պարտություն է կրել:
Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը հոկտեմբերի 5-ին հանդիպել են Սերբիայի պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ:
Սերոբ Խաչատրյանի հաշվարկներով՝ մենք ունենք ծերացող մանկավարժական կազմ: Նրա խոսքով՝ 10 տարի հետո թոշակի անցնող 11.000 ուսուցչի փոխարինելու է գալիս 7000 ուսուցիչ, և այդ թիվն էլի է պակասելու:
Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանն անդրադարձել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում տեղի ունեցած միջադեպին և ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ-ում գրանցված ընտրողների ցանկում որոնել և չի գտել այդ անձին, ով, ըստ Առողջապահության նախարարի հրապարակած գրության, 400.000 դրամ է պահանջել բժշկից։
Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարարության առնչությամբ:
Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Բելգրադի հարավ-արևելյան հատվածում՝ Ավալա բլուրի վրա գտնվող Անհայտ զինվորի հուշարձան, որը հավերժացնում է Առաջին աշխարհամարտում զոհված սերբ զինվորների հիշատակը։
Գաղտնիք բացած չենք լինի՝ ասելով, որ վերջին իրադարձությունների ֆոնին Սահմանադրական դատարանը (ՍԴ) ենթարկվեց հարձակումների, այդ թվում՝ տեղեկատվական։ Եվ թեև ակնհայտ էր սուտն այս մարմնի շուրջ, բայց կարծեք թե չկար այդ սուտը դակող մարմին։