Բաժիններ՝

Գերմանիայում մեծ ծեծկռտուք է տեղի ունեցել քրդերի և թուրքերի միջև

Գերմանիայում մեծ ծեծկռտուք է տեղի ունեցել քրդերի և թուրքերի միջև: Գերմանիայի Դաշնության Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի Հերնե քաղաքում նախօրեի երեկոյան շուրջ վեց տասնյակ քրդեր և թուրքեր փողոցային մարտի են բռնվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանական ուժերը ծեծկռտուքը դադարեցրել են` արցունքաբեր գազ կիրառելով: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Աղբյուրի տեղեկացմամբ` բերման ենթարկվածներ չկան, բայց ոստիկանությունը հայտնել է, որ եթե հետագայում թուրքերի և քրդերի միջև կրկնվեն նման դեպքերը, ապա խստագույնս կպատժվեն:

Ծեծկռտուքի հետևանքով մի հոգի ստացել է մարմնական վնասվածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս