Աջարիայի եւս երկու բնակիչներ՝ 48-ամյա մի կին եւ 33-ամյա մի տղամարդ, ինչպես ենթադրվում է, մահացել են H1N1 վիրուսից բարդացումների հետեւանքով, ինչի մասին հայտնել է Rustavi2 հեռուստաալիքը։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ամանորյա պարգևատրումների հաշվետվությունը ներկայացնելով:
Եվրոպայի 17 երկրներում գրիպի լայն տարածում է արձանագրվել, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տեղեկատվությամբ՝ գրիպի շրջանառվող վիրուսների մեջ գերակշռում են A գրիպի վիրուսները:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ է ընդունվել որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊ («Մոբայլ Սենթր» խանութների ցանց) ընկերության հանդեպ: Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել քաղաքացիներից այն մասին, որ ընկերությունը դրսևորում է անբարեխիղճ մրցակցություն, մասնավորապես ոչ հավաստի գովազդի միջոցով մոլորեցնում է սպառողներին:
Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում առնվազն վեց մարդ է մահացել, եւս 10-ը՝ անհետ կորել հեղեղման ու սողանքի հետեւանքով:
Հունվարի 22-ին, ժամը 16․35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում կրակել են քաղաքացիների վրա, կան վիրավորներ։ Շտապ ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
93 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգիծաբան գրող, Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Ռասել Բեյքերը:
«Ավելի հեռուն գնացող ենթադրություններ չեմ անում, սակայն, կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը, առանց խախտելու բուն բանակցային գործընթացի գաղտնիությունը, որոշակի պարզաբանումներ պետք է ներկայացնի հասարակությանը, թե ինչն է իրեն ստիպում ներգրավվել այս հապճեպ բանակցությունների մեջ, և ինչ ենք մենք բոլորովս արդյունքում շահում»։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որի համաձայն՝ պետության ղեկավար Դոնալդ Թրամփը չի կարողանա երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը 2019 թվականի հունվարի 19-ին Ստեփանակերտում արցախցիների հետ հանդիպմանն իմ ունեցած ելույթից հատված է ներկայացրել ֆեյսբուքի իր էջում:
Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջեւ հաշտության պայմանագրի կնքման հարցը այնքան էլ դյուրին խնդիր չէ, որը կարելի է լուծել մի քանի բանակցություններով:
Վենեսուելայում առնվազն երկու մարդ է զոհվել երկրում սկսված բողոքի գործողությունների ընթացքում:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում բավականին անսպասելի է եղել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Գեւորգ Մուրադյանի ընտրությունը։ Ոչ միայն այն պատճառով, որ նախապես շրջանառվում էր նախկին ԿԳ փոխնախարար, այժմ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի անունը, այլեւ այն, որ նորընտիր նախագահը հին «պլեադայից» է՝ եղել է Կարեն Կարապետյանի խորհրդականը կրթության գծով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն երեք օր է, ինչ հանրությանը հանգիստ չի տալիս ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկությունը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է օրենք Սիրիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցների վերաբերյալ, ինչի մասին վկայում են քվեարկության արդյունքները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել երեք ֆուտբոլիստի հետ: Ակումբը պայմանագրեր է կնքել սերբ Դեյան Վուկումանովիչի, բելառուս Անդրեյ Չուխլեյի և ուկրաինացի Անդրեյ Յակովլևի հետ: Պայմանագրերը նախատեսված են մինչև այս տարվա հունիսի մեկը` ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի՝ ո´չ բնակարան, ո՛չ ավտոմեքենա, ո´չ էլ դրամական միջոցներ:
Հունվարի 22-ին, ժամը 21:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. ««Նաիրի ինշուրանսի» հետ կապված աղմուկը եւս մեկ անգամ ստիպեց մտորել «հավասարների» եւ «ավելի հավասարների» մշտական դիլեմայի մասին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը միացավ Հայաստան-ԵՄ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մշակութային բաղադրիչին, որի բյուջեն մեկ մլրդ եվրոյից ավելի է:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ մոտ օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը, ով նախկինում Գյումրիի քաղաքապետի, ապա՝ ԿԳ նախարարի մամուլի խոսնակն էր, հետո՝ օմբուդսմենի եւ Գեղարքունիքի մարզպետի խորհրդականը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ իսկական տոնախմբություն էր, ցնծություն։ Կարելի էր կարծել, թե հավաքված տղամարդիկ առնվազն արու զավակ էին ունեցել կամ տեղեկացել էին, թե Ղարաբաղը «տվել են» մեզ։
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ իշխանության մեջ կադրերի առումով շատ լուրջ խնդիրներ կան, նորություն չէ: Ու հարցը միայն, այսպես կոչված, «կադրային սովը» չէ: Մեր երկիրը, խոշոր հաշվով, երբեք էլ «կադրային սով» չի ունեցել:
«Ժամանակ» թերթը գրում է. « Քանի դեռ կառավարության կառուցվածքը վերջնականապես հաստատված չէ, տարբեր տեղեկություններ են շրջանառվում հնարավոր փոփոխությունների մասին:
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս՝ հունվարի 17–ին, ՀՀ նախագահի հրամանով Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈւՆԵՍԿՕ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ նշանակվեց Քրիստիան Տեր-Ստեփանյանը: