Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի՝ ո´չ բնակարան, ո՛չ ավտոմեքենա, ո´չ էլ փող. «Ժողովուրդ»
                                    «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի՝ ո´չ բնակարան, ո՛չ ավտոմեքենա, ո´չ էլ դրամական միջոցներ:
Համենայնդեպս, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա պաշտոնական հայտարարագրում այդպես է նշված: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով նրա «դատարկ» հայտարարագիրը, նկատեց նաեւ, որ Սանասարյանը անգամ եկամուտ չի ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը փորձեց մեկնաբանություններ ստանալ Դավիթ Սանասարյանից, սակայն պաշտոնյան ասաց, որ շտապում է, ու հեռացավ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    