Բաժիններ՝

«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է գետում

Հունվարի 22-ին, ժամը 21:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 107-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել), բախվելով կայանած «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Ա. Թ.) ավտոմեքենային, հայտնվել է գետում, իսկ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան կիսով չափ կախվել է դեպի գետը. տուժածներ չկան:

Փրկարարները «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան ամրակապել են՝ կանխելով ընկնելու վտանգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031