
Աջարիայի ևս երկու բնակիչ է մահացել «խոզագրիպից». Rustavi2

Աջարիայի եւս երկու բնակիչներ՝ 48-ամյա մի կին եւ 33-ամյա մի տղամարդ, ինչպես ենթադրվում է, մահացել են H1N1 վիրուսից բարդացումների հետեւանքով, ինչի մասին հայտնել է Rustavi2 հեռուստաալիքը։
Կինը հիվանդանոցում բուժվում էր հունվարի 12-ից: Ինչ վերաբերում է տղամարդուն, սկզբնապես նա բարձր ջերմությամբ տեղափոխվել էր տեղի ինֆեկցիոն կլինիկա, իսկ ավելի ուշ՝ Բաթումի ռեֆերալ հիվանդանոց:
Հիվանդի բուժումից դժգոհ ընտանիքը որոշում է ընդունել նրան տեղափոխել Թուրքիա՝ Տրապիզոն քաղաքի հիվանդանոց: Թուրք բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդուն: Այս պահի դրութամբ, պաշտոնական տվյալներով՝ Աջարիայում H1N1 վիրուսով պայմանավորված բարդացումներից մահացել է վեց մարդ, իսկ ամբողջ Վրաստանում՝ 19 մարդ: