Բաժիններ՝

Կրակոցներ Արարատի մարզում. երեք անձ ձեռքի և ոտքի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Հունվարի 22-ին, ժամը 16․35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում կրակել են քաղաքացիների վրա, կան վիրավորներ։
Շտապ ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ըստ նախնական տվյալների հայր և որդի կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են մի քանի քաղաքացիների հետ, ինչի ընթացքում որդին հրազենից կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ:

Երեք անձ ձեռքի և ոտքի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031