Ապրիլյան պատերազմից հետո զորացրված ուսանողներին մերժում են պետության երաշխավորած ուսման վարձի 20% զեղչի արտոնությունից օգտվել, որոնք սահմանվել էին նախկին իշխանությունների կողմից, «Հայաստանի երիտասարդական հինադրամում» (ՀԵՀ) այլևս որոշիչ չեն համարում զինգրքույկներում հերթապահություն մասին համապատասխան նշագրումը:
Փետրվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Ռաջեշ Վասուդևանին և բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գրիգոր Գյուրջյանին:
«Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղի սպասումներով:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային ժողովը երեք օրվա քննարկումից հետո ընդունեց Կառավարության ծրագիրը։ Բուն ծրագրի մասին արդեն արտահայտվել եմ մի քանի անգամ, և ինքս դրան դեմ կքվեարկեի այս տեսքով։ Ընդամենը մի քանի թեթև մտորումներ բուն քննարկումների մասին՝
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր ներկրելու փորձ:
Բաբկեն Թունյանի ելույթը կառավարության ներկայացրած ծրագրի նախագծի քննարկման ժամանակ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետից առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ հայտարարությունը սուր չի համարում: Այս մասին փետրվարի 14-ին Ռուբինյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով հայտարարությունը «սուր» համարող հարցադրումներին:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել եվրոպական գործընկերներին՝ Վաշինգտոնի օրինակով դուրս գալ իրանական միջուկային գործարքից։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերություններն ընթանում են դեպի ռազմավարական մակարդակ։
Մի հատ էլ տղայական բան՝ ասում ա՝ ձեր ոստիկանության պետին ասեցին լակոտ, դուք չպաշտպանեցիք: Հա, ոհմակը պիտի հարձակվեր, պիտի պադեզդներում ծեծեին, պիտի իրիկունները ընտանիքի անդամներին զանգեին տեռորի ենթարկեին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Երեկ՝ փետրվարի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, տեղի է ունեցել 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Ելք» դաշինքի վստահված անձանց հետ միջադեպի գործով կալանավորված, ապա 1 մլն դրամ գրավով ազատ արձակված, «Մանախ» մականունով Արթուր Այվազյանի գործով դատական նիստը։
«Մենք ամենևին էն կարծիքին չենք, որ ինչ ասում ենք, բացարձակ ճշմարտություն է, որովհետև կարող է ինչ-որ հանգամանք չիմանանք։ Ես, կոնկրետ, կարող է վարչապետի կաբինետում փակված, ինֆորմացիայի աղբյուրներով սահմանափակված՝ կարող է ինչ-որ հանգամանք չիմանամ։ Ոչ մի ողբերգություն չկա։ Ես ասում եմ, որ ինձ ասել են, որ էսպես է։ Ոչինչ, թող մարդիկ գան, հասնեն, բարձրաձայնեն, որ էդպես չի, ուրիշ խնդիր կա»,- Կառավարության ծրագրի եռօրյա քննարկումների ավարտին այսօր հայտարարեց վարչապետ Փաշինյանը։
ՆԱՏՕ-ն դիտարկում է Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ Սեւ ծովում ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը:
Պետական եկամուտների կոմիտեն ողջունում է շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր, արձագանքելով կոմիտեի կոչին, ստացել են պետական գրանցում և ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ներկայացրել համապատասխան հաշվարկներ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի ֆուտոլիստ Ալեքսիս Սանչեսի խաղի մասին:
Այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկումների ավարտին իր ամփոփիչ ելույթի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց, եթե ինչ-որ մեկն իր խոսքում մուննաթի կամ հեգնանքի տարրեր է նկատել: Նա նշեց, որ դա ինչ-որ տեղ սխալ մեկնաբանության արդյունք է:
«Եթե այս ճանապարհով, այս բանաձևով հետևողականորեն գնալը մեզ բերել է հաջողություններ, ինչի՞ պետք է մենք այդ ճանապարհից հրաժարվենք։ Իսկ ո՞րն է այսօր այդ ճանապարհը։ Որ մենք այսօր ամեն քաղաքացու ասում ենք՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես։ Իմիջիայլոց, այդ մեկ մարդը միայն շարքային քաղաքացին չէ»,- այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հրամանով՝ Արսեն Սառաջյանը փետրվարի 13-ին նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։
«Մեր հեղափոխությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ որ քաղաքացին ինքն իրեն հավատացել է, և մենք հպարտ ենք, որ կարողացել ենք քաղաքացուն ներշնչել այդ վստահությունը, որ ինքն իրեն հավատա։ Եվ մենք հիմա հատուկ պատասխանատվություն ունենք, որպեսզի կարողանանք քաղաքացուն օգնել, որ ինքն իրեն ու իր ուժերին հավատա։ Եվ մեր պատասխանատվությունը հիմա կրկնակի մեծ է։ Մենք՝ որպես պաշտոնյաներ, պետք է առավել ուշադիր լինենք մեր ամեն ասած խոսքի, մեր ամեն շարժուձևի, մեր կերածի, մեր հագածի, մեր խմածի, մեր դեմքի արտահայտության նկատմամբ»,- Կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Delta Air Linesws ավիաընկերության ինքնաթիռը, որը Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Անայից թռչում էր Սիեթլ, հայտնվել է սաստիկ մրրկանության մեջ, ինչի հետեւանքով տուժել է հինգ ուղեւոր:
Մուննաթը՝ որպես հռետորական ժանր, հնարավորություն է տալիս խույս տալ փաստերից, կոնկրետությունից և ելույթը կառուցել զգայականության վրա։ Այդպես էլ վարվել էր Նիկոլ Փաշինյանը։ Ու պատահական չէ, որ նրա ողջ ելույթը հագեցած էր այն նույն կաղապարներով, որոնցով նա հեղափոխության օրերին կառավարում էր ոգևորված ամբոխին՝ ախպեր, ախպոր ախպեր, Սաշիկի 50 տոկոսանոց փայ… Անցյալի մնացուկներ լինելով՝ այս կաղապարները, փաստորեն, դեռևս չեն կորցրել իրենց ակտուալությունը։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության շենքում հայտնաբերվել է տղամարդու դի, այդ մասին հայտնում է «Говорит Москва»-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի ղեկավար Հասան Ռոուհանիի հետ հանդիպումը լրացուցիչ ազդակ կհաղորդի երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը միջուկային էներգիայի, նավթի-գազի սեկտորում եւ այլ ուղղություններում։
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Արայիկ Հարությունյանը Արցախի զարգացման տեսլականը համարում է առաջիկա տասը տարիներին ոչ պակաս, քան 8 տոկոս տնտեսական աճի ապահովումը:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 1-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի աշխատողը ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր տվել, որ մոտ երկու ժամ առաջ, նշված բենզալցակայանի տարածքում, իրեն են մոտեցել դիմակավորված երեք հոգի, պահանջել գումար, դանակով սպառնացել, վնասել ձեռքը, բաճկոնի գրպանից հափշտակել փողերն, ու դիմել փախուստի:
Սաուդյան Արաբիայի կառավարությունը չեղարկել է իր հպատակների՝ Լիբանան ուղեւորությունների արգելքը, որը սահմանվել էր ութ տարի առաջ:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց ՊՍԺ-ին (0:2): Այդ խաղից հետո մանչեսթերյան ակումբի նախկին պաշտպան Ֆիլ Նևիլը քննադատել է թիմի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսին:
Նիկոլ Փաշինյանը բացահայտվեց նորովի՝ ցույց տալով, թե ինչ արժեքների ու սկզբունքների վրա է հիմնված լինելու իր իշխանությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում։