Բաժիններ՝

«Ալեքսիսն այլևս այն ֆուտբոլիտը չէ, որին մենք սիրում էինք «Արսենալում»». Նևիլ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց ՊՍԺ-ին (0:2): Այդ խաղից հետո մանչեսթերյան ակումբի նախկին պաշտպան Ֆիլ Նևիլը քննադատել է թիմի ֆուտբոլիստ  Ալեքսիս Սանչեսին:

«Երկրորդ կեսում կար 20 րոպե տևողությամբ ժամանակահատված, երբ «Յունայթեդը» չէր դիպչում գնդակին և Սանչեսը, իհարկե, նույնպես:

Ալեքսիսն այլևս այն ֆուտբոլիստը չէ, որին մենք հավանեցինք: Նա այն ֆուտբոլիստը չէ, որին մենք սիրեցինք «Արսենալում». Նա պետք է անդադար խաղա 10-15 խաղերում, որպեսզի վերականգնի մարզավիճակը:

Հիմա նրա մարզավիճակն անկում է ապրում: Երբ նայում ենք պահեստայինների նստարանի այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են ուժեղացնել խաղը, Սանչեսը չկա նրանց թվում:

Չեմ կարծում, որ նրա հետ ամեն ինչ վերջացել է: Կարծում եմ՝ նա կարող է ադապտացվել նորից: Կարծում եմ, որ խնդիրը վստահության մեջ է: Նրան պետք է սեր: Կարծում եմ՝ Սուլշերը պետք է աշխատի նրա հետ»,- ասել է Նևիլը:

 Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս