Բաժիններ՝

«Եթե տարին 15 % տնտեսական աճ ենք ապահովելու և 3 տարում ՀՆԱ-ն դարձնելու ենք եսիմ ինչ, և մեր քաղաքացին շարունակելու է նույն կերպ ինքն իրեն չհավատացող քաղաքացի մնալ, էդ աճն ի՞նչ իմաստ ունի». Նիկոլ Փաշինյան

«Եթե այս ճանապարհով, այս բանաձևով հետևողականորեն գնալը մեզ բերել է հաջողություններ, ինչի՞ պետք է մենք այդ ճանապարհից հրաժարվենք։ Իսկ ո՞րն է այսօր այդ ճանապարհը։ Որ մենք այսօր ամեն քաղաքացու ասում ենք՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես։ Իմիջիայլոց, այդ մեկ մարդը միայն շարքային քաղաքացին չէ»,- այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօր միտքն այնպես է ձևակերպվում, թե տնտեսական հեղափոխության ողջ պատասխանատվությունը դրվել է ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մի մարդու վրա։

«Այդ մեկ մարդը նաև պատգամավոր է, նախարար է, նաև վարչապետ է, մարզպետ, ոստիկան, հարկային տեսուչ։ Որովհետև, եթե մենք չենք ուզում սուպերվարչապետական համակարգ, իսկ սուպերվարչապետական համակարգն այն չէ, որտեղ իշխանություն չկա, անիշխանություն է, որտեղ պարզ չէ՝ ով ում է նշանակում, և ոչ ոք չի հասկանում՝ իշխանության աղբյուրը որն է, սուբյեկտը որն է, ինստիտուտը որն է… Որ սուպերվարչապետական համակարգն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավունքներ և պարտականություններ։ Դա է ժողովրդավարական համակարգը, դա է ինստիտուցիոնալ ամրացումը։ Եվ մենք դա ենք ուզում»,- մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ բանախոսի՝ ինքն ու իր թիմն ուզում են, որ քաղաքացին իր ուժերին հավատա։

«Որովհետև, եթե մենք տարին 15 % տնտեսական աճ ենք ապահովելու և 3 տարում ՀՆԱ-ն դարձնելու ենք եսիմ ինչ, և մեր քաղաքացին շարունակելու է նույն կերպ ինքն իրեն չհավատացող քաղաքացի մնալ, էդ աճն ի՞նչ իմաստ ունի»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս