Բաժիններ՝

Ինքնաթիռը հայտնվել է սաստիկ մրրկանության մեջ

Delta Air Linesws ավիաընկերության ինքնաթիռը, որը Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Անայից թռչում էր Սիեթլ, հայտնվել է սաստիկ մրրկանության մեջ, ինչի հետեւանքով տուժել է հինգ ուղեւոր: Այս մասին հաղորդել է Independent-ը:

Ականատեսներից մեկը տեսագրել է մրրկայնության ավերիչ հետեւանքները եւ տեսահոլովակը զետեղել Twitter-ում: Կադրերում ուտելիքների շրջված սայլակը փակել է անցումը, իսկ հատակին ճանապարհորդների իրեր ու սայլակի ըմպելիքներ են թափված:

«Կատաղի մրրկայնություն եւ ուեւորների վնասվածքներ: Բայց Delta-ի անձնակազմը հիանալի գլուխ հանեց իրավիճակից»,- մեկնաբանել է տեսահոլովակի հեղինակը՝ հավելելով, որ ինքնաթիռը երկու անգամ սուզվել է քթի վրա:

Նշվում է, որ միջադեպից հետո օդաչուներն ստիպված արտակարգ վայրԷջք են կատարել Նեւադայի Ռինո քաղաքի օդանավակայանում: Ընդամենն ինքնաթիռում եղել են անձնակազմի չորս անդամ եւ 59 ուղեւոր, որոնցից երեքը հիվանդանոց են տեղափոխվել ծանր վասվածքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս