ՊԵԿ-ը պատրաստ է պատասխանել հարկման առանձնահատկությունների վերաբերյալ շոու բիզնեսի ներկայացուցիչների հարցերին

Պետական եկամուտների կոմիտեն ողջունում է շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր, արձագանքելով կոմիտեի կոչին, ստացել են պետական գրանցում և ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ներկայացրել համապատասխան հաշվարկներ:

Շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր հարկման համակարգերի առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր ունենալու պատճառով չեն ներկայացրել համապատասխան հաշվարկներ, ՊԵԿ-ը փետրվարի 22-ին` ժամը 11:00-ին, հրավիրում է Մ. Խորենացի 7 (ՊԵԿ դահլիճ), որտեղ կպարզաբանվեն հետաքրքրող բոլոր հարցերը:

Հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող շոու բիզնեսի ներկայացուցիչները մինչև փետրվարի 21-ը կարող են հաստատել մասնակցությունը` [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով իրենց անունը, ազգանունը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728