Բաժիններ՝

««Լիվերպուլի» հետ ոչ-ոքին գերազանց արդյունք կլինի «Բավարիայի» համար». Ռումենիգե

«Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղի սպասումներով:

«Սալահը փայլուն ֆուտբոլիստ է, բայց մենք էլ Ալաբա ունենք, ով պակաս արագություն չունի: Մենք լիովին վստահում ենք Դավիդին: Նա հանդիսանում է աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը:

«Լիվերպուլի» հետ խաղը լուրջ փորձություն է «Բավարիայի» համար: Ոչ-ոքին գերազանց արդյունք կլինի: Գլխավորն այն է, որ պետք է աշխատենք գոլ խփել, այլ ոչ թե մտածենք միայն պաշտպանության մասին: Դա վճռորոշ պահ կարող է դառնալ այդ հակամարտությունում: Իսկ ավելի ուշ «Լիվերպուլը» տնից հեռու կարող է թուլություն ցուցաբերել»,- Ռումենիգեին է մեջբերում Liverpool Echo-ը:

«Լիվերպուլ»-«Բավարիա» խաղը տեղի կունենա փետրվարի 19-ին, «Էնֆիլդում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728