
«Մեր բոլոր պլաններն իրագործվում են». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի ղեկավար Հասան Ռոուհանիի հետ հանդիպումը լրացուցիչ ազդակ կհաղորդի երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը միջուկային էներգիայի, նավթի-գազի սեկտորում եւ այլ ուղղություններում։
Ռուսական պետության ղեկավարն իր պաշտոնակցի հետ հանդիպում է անցկացրել սիրիական խնդրին նվիրված Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթնաժողովի նախաշեմին:
«Ընդհանուր առմամբ մեր բոլոր պլաններն իրագործվում են: Մեզ համար չափազանց կարեւոր կլիներ ամրապնդել, ուժեղացնել այդ ուղղությունը»,-հայտարարել է Պուտինը:
Նա նշել է, որ 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելացել Է 7,5 տոկոսով՝ մինչեւ 1,5 մլրդ դոլար: Պուտինն ընդգծել է, որ Իրանից ներմուծումն ավելացել է ավելի քան 40 տոկոսով:
«Ընդգրկուն համատեղ նախագծեր են առաջ շարժվում միջուկային Էներգետիկայում, նավթի-գազի սեկտորում եւ այլ բնագավառներում: Մենք շատ ուրախ ենք դրա համար: եվ հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումը լրացուցիչ ազդակ կհաղորդի մեր երկկողմ կապերի զարգացմանը»,-ընդգծել է ՌԴ նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: