Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումը:
Նա նաև տեղեկացրեց, որ 2008 թվականի մարտի 1-ին անձամբ գնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի ամառանոց` հասկանալու համար, թե ինչու են նրան արգելափակում, սակայն տեսել է, որ նրան ոչ թե արգելափակել են, այլ նա ցանկություն չի ունեցել դուրս գալու։
Ազգային ժողովը քիչ առաջ հաստատեց կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրին կողմ քվեարկեց 82, դեմ՝ 37 պատգամավոր:
Հատուկ քննչական ծառայությունում Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ՝ ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար մեղադրանք է առաջադրվել Իրանի Իսլամական Հանրապետության՝1971 և 1959 թվականներին ծնված քաղաքացիներին:
Տպավորություն էր, որ այդ ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը շտապում էր որևէ փողոց փակելու։ Նա փողոցի օրինակով Ազգային ժողովում տեսանելիորեն մեծացրեց իշխանության և ընդդիմության միջև իշխանության իսկ կողմից կառուցված բարիկադը։
«Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ինքնությունը շարունակում է կառուցել՝ կախվելով Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալից»:
Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հերքում է մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե պետական բյուջեում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն վճարվում ուսուցիչների աշխատավարձերը։
«Տատիկիս վարսերը» ֆիլմի կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը:
Եվրամիությունը դատապարտել է փետրվարի 14-ին Իրանում իրականացված ահաբեկչական գործողությունը, հայտարարելով, որ այդ հանցագործությունը չի կարող արդարացում ունենալ։
Փետրվարի 14-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Տնտեսական հեղափոխության ծրագիրը պետք է լիներ հեղափոխական»,- այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ասում են՝ ո՞նց կարող է դեմ լինեք: Ժողովո՛ւրդ, լո՞ւրջ եք ասում, կարո՞ղ ա դուք սպասում էիք, որ գաք խորհրդարան ու ընդդիմությունը գովար, քծներ ձեզ ու չլիներ անկեղծ»,- ասաց Մարուքյանը»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին մեկնել է Սոչի՝ մասնակցելու Սիրիայի հարցով 4-րդ գագաթնաժողովին։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը անվերապահ աջակցում է ՀՀ կառավարության ծրագրին: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայի Հանրապետությունում է:
ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը կիրականանա, եթե կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը, և մասնակցությունը: Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ելույթների ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
«Այս տեսակ մարդիկ ավելի քան վտանգավոր են։ Ներողություն եմ խնդրում բոլոր իմ այն հայրենակիցներից, որոնք հավատալով իմ խոսքին՝ ինձ հետ միասին միացան հեղափոխությանը։ Ներողություն եմ խնդրում, որ հավատալով՝ ինձ հետ միասին միացանք ստախոսին»։
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Վինիսիուս Ջունիորը դաշտ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Այաքսի» դեմ խաղում:
68 տարեկան հասակում սրտի անբավարարությունից մահացել է խորհրդային եւ ռուսաստանցի էստրադային երգիչ Սերգեյ Զախարովը:
Քիչ առաջ ավարտվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ Politik.am կայքէջի խմբագիր Բորիզ Մուրազիի՝ մարիխուանայի հայտնի գործով դատական առաջին նիստը։
Նա հույս հայտնեց, որ ադրբեջանական կողմը ևս կդադարի ագրեսիվ հռետորաբանությունը, բայց Ալիևի հայտարարությունները հակառակի մասին են վկայում:
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ-Մարիա Բարտոմեուն նշել է, որ կատալոնական ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող լիոնել Մեսսիի հետ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նապագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նշելով, որ տպավորություն ունի, որ դեմ են քվեարկելու ծրագրին:
ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը։
Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը կառավարության ծրագրի նախագծում «Կինոյի մասին» օրենքի վերամշակման մասին ոչ մի հիշատակում չանելը բացասական երևույթ է համարում: Կոստանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության ծրագրի նախագծի քննարկմանն ունեցած իր ելույթում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը անհնարին են առանց Իրանին դիմակայելու։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրեր առաջ «Ագարակ» պետական սահմանային անցակետում իրականացրած հսկողության արդյունքում Իրանի քաղաքացի Ա.Ֆ.Կ-ի կողմից շահագործվող բեռնատարի՝ վարորդի նստատեղի հետնամասից հայտնաբերել են մուգ շագանակագույն, 53.79 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ։