ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած աղմկահարույց տեսանյութը հասարակությանը բորբոքեց: «Զինվորի հացը գողացողին» ամենածանր պատիժն էին պահանջում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով ժամանել են Երևան:
Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող 78.241,8 մլն. դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 894 ուսումնասիրություն:
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաջող ելույթ է ունեցել ԱՄՆ-ի միջազգային մրցաշարում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջարկում եմ ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու նպատակով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին:
ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ոստիկանության պետ Վ.Օսիպյանի հանձնարարությամբ համակարգված աշխատանքներ են սկսվել Ճանապարհային ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանումներում օրվա մեջ որոշակի ժամերին առաջացող հերթերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ:
Վարչապետի որոշմամբ Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի փոխմարզպետներ են ազատվել աշխատանքից:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է ընդունել խստացնել անօդաչու թռչող ապարատներից օգտվելու կանոնները՝ երկրի օդանավակայանների շուրջը ոչ թռիչքային գոտին ընդլայնելով 1-ից մինչեւ 5 կիլոմետր՝ Գաթվիք օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո:
ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած նախկին գործարար, Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը հույսը կորցրել է:
Մարդիկ վախենում են արդեն փողոց դուրս գալ, պառկել քնելու, մեքենա վարել եւ այլն, ամեն վայրկյան եւ ամենուր սպասելով «դուխով» հանցագործների։ Ի դեպ, այս ամենը նշելով, մենք դարձյալ չենք թիրախավորում ոստիկանությանը։ Երկրում մթնոլորտն է այդպիսին, իսկ մթնոլորտը քաղաքական իշխանություններն են ձեւավորում։
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստեփանակերտում էի, ուր իմ բազմաթիվ մարտական ընկերների ու զինակիցների հետ հնարավորություն ունեցա մասնակցելու շարժման հոբելյանին նվիրված միջոցառումներին, վերհիշելու մեր անցած ճանապարհը: Այդ օրը գոհունակությամբ արձանագրեցի, որ ազատության ոգին, ինչպես և երեք տասնամյակ առաջ, թևածում է Արցախում: Դա հիրավի անգին արժեք է:
«Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին:
Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ համացանցում առկա հրապարակումների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն իրականացրել են համապատասխան ստուգումներ:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը: Առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ:
Ուժեղացված ծառայություն՝ ինտենսիվ երթևեկություն ունեցող ճանապարհահատվածներում։
Փետրվարի 19-ին, ժամը 04.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «մեջքի շրջանի բազմաթիվ ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ. ըստ նրա հայտարարության՝ կայարանում տեղի է ունեցել դանակահարություն:
Ազգային Ժողովում Կառավարության ծրագրին դեմ քվեարկեցին ընդդիմադիրները: Որևէ արտառոց բան սրանում չկա: Սակայն աչքի զարնեց ընդդիմադիրների կողմից իրենց քաղաքական դիրքորոշումը հիմնավորող երկու մեկնաբանություն:
Մեծ Բրիտանիան փետրվարի 20-ին նոր իրավական առաջարկություններ կներկայացնի Brexit-ի պայմանների վերաբերյալ, որոնք մշակել է Անգլիայի եւ Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի» պետեկամուտների կոմիտեում կարծես թե նոր մոնոպոլ ընկերություն է ձեւավորվում։ Նախկին «Նորֆոլկ քոնսալթինգից» ՊԵԿ նոր ղեկավարությունն ազատվեց, որ սեփական «նորֆոլկը» ստեղծի։ Խոսքը «Յունիսերվ» ՍՊԸ-ի մասին է, որը զբաղվելու է մաքսային միջնորդական ծառայությամբ եւ կարող է մոնոպոլիզացնել ոլորտը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը կամ մոլորության մեջ է կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։
ԱՄՆ-ը բոլոր երկրներին կոչ է անում ձեռնարկել դիվանագիտական ջանքեր, որոնք կօգնեն Աֆղանստանում հաշտության բանակցություններ անցկացնելուն:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կայցելի Հայաստան:
Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել ամբողջ Ֆրանսիայում կազմակերպված ցույցերին՝ բողոքելով երկրում հրեատեցության ալիքի դեմ, տեղեկացնում է BBC-ին:
Skype մեսենջերի օգտատերերն ամբողջ աշխարհում խափանումենր են արձանագրել ծառայության աշխատանքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 19-ին հայտարարել է, որ չի շտապում Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում:
Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում, փետրվարի 19-ին 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Արարատյան փողոցում և ներկայացվել ոստիկանության Մասիսի բաժին, որից հետո հանձնվել է ծնողներին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, որն իրեն պետության ղեկավար է հռչակել, խորհրդարանական ընտրություններ հայտարարել:
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր իշխանությունները յուրահատուկ դեմարշ են սկսել հոգեւորականության դեմ, քանի որ, ըստ նրանց, եկեղեցականները նույնպես ասոցացվում են հին համակարգի հետ: Նոր իշխանություններն ամեն կերպ փորձում են եկեղեցու սպասավորներին պահել իրենց «բռում»: