
Օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնել են Skype-ի աշխատանքում տեղ գտած խնդիրների մասին

Skype մեսենջերի օգտատերերն ամբողջ աշխարհում խափանումենր են արձանագրել ծառայության աշխատանքում: Այդ մասին վկայում են Downdetector կայքի տվյալները, որը գրանցում է խափանումներն ու անջատումները հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսներում:
Կայքի տվյալների համաձայն՝ ծառայության աշխատանքում տեխնիկական անսարքությունները հիմնականում դիտվում են Ճապոնիայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայի երկրներում:
Պորտալի տվյալներով՝ Skype-ի օգտատերերի 55 տոկոսը գանգատվում է օգտահաշիվ մուտքի հետ կապված խնդիրներից, 22 տոկոսը՝ հաղորդագրությունների առաքման խնդրից, 22 տոկոսը կայքի աշխատանքի խնդիրներից: Skype ընկերությունը հիմնվել է 2003 թվականին: Դրա կենտրոնակայանը գտնվում է Լյուքսեմբուրգում: 2011 թվականին Microsoft կորպորացիան Skype-ը ձեռք է բերել 8,5 մլրդ դոլարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: