
Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի փոխմարզպետներն ազատվել են աշխատանքից

Վարչապետի որոշմամբ Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի փոխմարզպետներ են ազատվել աշխատանքից:
Մասնավորապես, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Սամվել Ռուբենյանն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Սարուխանյանն ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից:
Պաշտոնից ազատվել է նաեւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը: