
Դանակահարություն Երևանում

Փետրվարի 19-ին, ժամը 04.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «մեջքի շրջանի բազմաթիվ ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ. ըստ նրա հայտարարության՝ կայարանում տեղի է ունեցել դանակահարություն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ փետրվարի 19-ին, ժամը 02.00-ին, Միչուրինի փողոցի 8 հասցեում, վիճաբանության ժամանակ, 1998 թ. ծնված Արշավիր Դ.-ն սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել հիշյալ տղամարդուն:
Նույն օրը, ժամը 06.00-ին, Միչուրինի փողոցից Արշավիր Դ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և ներկայացվել քննչական բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Արշավիր Դ.-ն ձերբակալված է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն: