Նոր իշխանություններն ամեն կերպ փորձում են եկեղեցու սպասավորներին պահել իրենց «բռում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր իշխանությունները յուրահատուկ դեմարշ են սկսել հոգեւորականության դեմ, քանի որ, ըստ նրանց, եկեղեցականները նույնպես ասոցացվում են հին համակարգի հետ: Նոր իշխանություններն ամեն կերպ փորձում են եկեղեցու սպասավորներին պահել իրենց «բռում»:

Մեր աղբյուրների պնդմամբ, իշխանությունները մարզպետներին ու հավատարիմ համայնքապետներին հանձնարարել են «խոշորացույցով» հետեւել տեղերում քահանաների աշխատանքին՝ հատկապես «տակից» փող աշխատելու հավանականությունը կանխելու համար:

Հատկանշականն այն է, որ եկեղեցու սպասավորներն իրենք էլ, մեղմ ասած, հեղափոխական կառավարիչների հանդեպ այդքան էլ բարյացակամ չեն:

Ի դեպ, իշխանություններին զեկուցվել է, որ անցած խորհրդարանական ընտրություններին հոգեւոր դասը սատարել է հիմնականում ՀՀԿ-ին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728