Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել հայ զույգի վրա։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մեծ հույսեր չի կապում Եվրասիական տնտեսական միության հետ, որն ավելի ու ավելի շատ է քաղաքականացվում։առումով:
ԱՄՆ կոնգրեսականներ Ջուդի Չուն և Թերենս Ջոն Քոքսը հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Սումգայիթում 31 տարի առաջ հայկական ջարդերը և հույս հայտնելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ:
Բացի այդ, պարզվել է նաև, որ 2018-2019 թվականներին նա մի շարք քաղաքացիների անուններով կնքելով գրավի կեղծ պայմանագրեր և վարկային կազմակերպության ծրագիր մուտքագրելով իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ իրեն վստահված «Փարվանա-Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության Սևանի մասնաճյուղի դրամարկղից յուրացրել է ավելի քան 8.000.000 դրամ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է PDVSA նավթընկերության գրասենյակը Լիսաբոնից տեղափոխել Մոսկվա:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր դաշնակահար Սվետլանա Նավասարդյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Փետրվարի 28-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կապանի մի բնակչուհի և հայտնել, որ բնակարանի դուռը հանել են, տան իրերը խառնել, գումար են գողացել:
Արևմտյան Հայաստան ճամփորդություններ կազմակերպող տուրիստական կազմակերպություններից մեկի տարածած տեղեկության համաձայն՝ Կարս քաղաքում դեռևս անհասկանալի պայմաններում քանդվել է այն շինությունը, որն ավանդաբար համարվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ալ. Մյասնիկյանի հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասաց. «Մարտի 1»-ը ցավ է բոլորիս համար, որ նման դժբախտություն է պատահել, դա ցավ է ամբողջ հայ ժողովրդի համար»:
2018թ. հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով կասկածյալ, Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Մերուժանի Գրիգորյանի նկատմամբ 2018թ. հուլիսի 5-ին խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի կարծիքով՝ այն կարծիքներն ու քննարկումները՝ կապված որոշ ՊՈԱԿ-ների և մշակութային հաստատությունների հնարավոր միավորման կամ փակման հետ, «աղմուկ են ոչնչից»։
Բրազիլիայի Մինաս-Ժերայսի նահանգում Vale ընկերության ամբարտակի ճեղքման հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է մինչեւ 186:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին հայրս արտասվելով տուն վերադարձավ և գուժեց, որ զոհեր ունենք։ Այդ օրը մեր կյանքը փոխվեց։
Փլուզում է գրանցվել Գյումրիի Գարեգին Նժդեհ, 7 հասցեում տեղակայված նախկին հանրակացարանում, ինչի հետեւանքով ամբողջովին քանդվել է կառույցի ոչ բնակելի հատվածը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանխատեսում է, որ 2019 թվականին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ կտանի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին:
Փետրվարի 28-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Բակունցի նրբանցքի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենն ենթարկել Վրաստանի քաղաքացի 38-ամյա Շոթա Ց.-ին
«Մարտի 1-ի ողբերգական բախումը շարունակությունն էր այն ճակատագրական ընթացքի, որում հայտնվել էր Հայաստանի Հանրապետությունը այն օրվանից ի վեր, երբ 1996 թ. սեպտեմբերին, մինչ այդ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, պարտվելով նախագահական ընտրություններում, հրաժարվեց հեռանալ, և ուժային կառույցների պարտադրանքի միջոցով, փորձեց երկարացնել իր իշխանությունը»։
Հատուկ քննչական ծառայությունը հանրությանը «հաց բերող» բնորոշմամբ հայտնի Արթուր Սարգսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը մի դրվագով կարճել է, իսկ մյուս մասով նորից ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե:
Մարտի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը համաձայն չէ, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծն ուշացվում է։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ երեկ ավարտվել է ժամկետը, երբ նախագիծը պետք է մնար e-draft կայքում։
Ըստ նրա՝ երթին մասնակցելու նպատակով մարզպետարաններում աշխատանքից շուտ դուրս գալու խնդիր դրված չէ.
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է նոր ակցիա և տրամադրում MasterCard Gold քարտեր MasterCard Standard քարտերի սակագնով: Ակցիան կտևի մինչև 01.04.2019թ.: Ակցիայի ընթացքում դուք կարող եք ձեռք բերել նոր, բարձր կարգավիճակ ունեցող MasterCard Gold քարտ`ավելի ցածր կատեգորիայի քարտի սակագներով:
Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (CAA) մարտի 1-ին հաստատել է, որ երկրի օդային տարածությունը փակ կմնա մինչեւ մարտի 4-ը։
«Ժողովուրդ ջան, մենք չենք փորձում խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, մենք չենք ուզում մարդկանց դարձնել աշխատազուրկ, մենք ուզում ենք կառավարումը դարձնել արդյունավետ, դրա համար հնարավորություն պիտի ունենան պետական կառավարման համակարգում աշխատեն մասնագետները»:
Մարտի 1-ին, ժամը 11:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:
Ֆինանսների նախարարությունը դեռևս 2018 նոյեմբերին օրենքի նախագիծ էր մշակել ըստ որի՝ պատրաստվում էր թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:
«Առհասարակ, մարդկանց մահը քաղաքական նպատակների համար շահարկելն աընդունելի է, ինչպես նաև սրբապղծություն է, երբ երթի կազմակերպմանը մասնակցում են մարդիկ, որոնք եղել են բարիկադների հակառակ կողմում ու կրել են զենք ու ստացել հանդերձանք այդ նպատակի համար»։