Արմեն Սարգսյանը հյուրընկալել է անվանի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր դաշնակահար Սվետլանա Նավասարդյանին:

Բարձր գնահատելով ճանաչված արվեստագետի երաժշտական տաղանդն ու կատարողական վարպետությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ չափազանց տպավորված է օրերս կայացած նրա համերգից ու հրաշալի կատարումներից: «Նաև Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ է մեր երկիրն ու ժողովուրդն առավել ճանաչելի դառնում աշխարհին»,- ընդգծել է Հանրապետության նախագահը և ստեղծագործական նոր հաջողություններ մաղթել սիրված արվեստագետին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031