Բրազիլիայում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 186-ի
Բրազիլիայի Մինաս-Ժերայսի նահանգում Vale ընկերության ամբարտակի ճեղքման հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է մինչեւ 186: Այդ մասին հայտնել է G1 պորտալը՝ վկայակոչելով Մինաս-Ժերայսի նահանգի քաղաքացիական պաշտպանության ուժերի ներկայացուցիչներին: Ավելի վաղ հաղորդվել էր 179 զոհվածների մասին:
Վերջին տվյալներով՝ անհայտ կորած է համարվում 122 մարդ: Բրումադինյու մունիցիպալիտետի շրջանում Vale ընկերությանը պատկանող ամբարտակը ճեղքվել է հունվարի 25-ին, ցեխահոսքերը ծածկել են Vale ընկերության վարչական շենքերը եւ բնակելի շենքեր: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: