«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի մեկնաբանությամբ՝ տեղի է ունեցել միայն իշխանափոխություն, իսկ հեղափոխությունը պետք է հաջորդի դրան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Lockheed Martin կորպորացիան գրեթե 988,8 մլն դոլար է ստացել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համար ARRW նոր հրթիռի մշակման համար:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մեկնաբանությունը` Ա. Ս. Գրիբոյեդովի հուշարձանի պղծման կապակցությամբ:
«Չկասկածեք՝ ավիափոխադրողը տուրիզմի սեզոնին գինը կբարձրացնի, անհավասար պայմաններ են գործում». Ալբերտ Դալլաքյանը՝ ավիափոխադրողներին տրվող արտոնության մասին
Առանց ազգային փոխադրողի գրեթե անհնար է արդյունավետ պայմաններ ստեղծել այդ ոլորտում. Արման Աբովյան
Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում Ռանչպար գյուղի նորակառույց մանկապարտեզի շենքում շրջայցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շինարարությունն իրականացրած ռւսաստանաբնակ հայ գործարարից հետաքրքրվեց, թե որքա՞ն է այս նախագծի արժեքը, և ստացավ պատասխան՝ 340.000 դոլար:
Իրանի իշխանությունները ձերբակալել են մի խումբ անձանց, որոնք պլանավորել էին այս շաբաթ անկարգություններ կազմակերպել համալսարաններում:
«Հստակ գնահատականի կարիք կա, թե ինչպես է դիտարկվում անվտանգության խնդիրների լուծումը»,- այս մասին այսօր Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ նշելով, թե ինչ ակնկալիքներ ունի վաղը Բրատիսլավայում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից:
Լարված իրավիճակ՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց. ՀՅԴ երիտասարդները հանդիպում են պահաջում Արայիկ Հարությունյանի հետ
Կարեն Մեժլումյանը միջնորդեց կարճել ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դատավոր Ա.Դանիբեկյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու եղանակով արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Արձանների ու հուշատախտակների դեմ պայքարն ուղղակի անընդունելի է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանը ներկելու և ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը հեռացնելուն:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից հրաժարականի դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ նրան որևէ հարցում չի մեղադրում:
Ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումից հետո Թուրքիան վիթխարի խնդիրներ է ստացել՝ կապված F-35-երի մատակարարման հետ, նրանք, հնարավոր է, ստիպված լինեն ինքնաթիռների համար դիմել Ռուսաստանին կամ Չինաստանին:
տարածքը միայն պահակներն են հսկում: Գյումրու թիվ մեկ գիշերօթիկ խնամքի հաստատության գործունեությունը կասեցվեց: Կառավարության համապատասխան որոշմամբ կառույցն այլեւս որպես խնամքի հաստություն չի գործի: Սաներից 15-ը տեղափոխվել են Գյումու թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատություն:
ՈՒԵՖԱ-ի որոշմամբ այսուհետև Եվրոպայի մինչև 19 տարեկան հավաքականները ևս կմասնակցեն Ազգերի լիգայի մրցաշարին:
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնվում է հանդիսությունների սրահ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան կապակցությամբ:
ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը վիրավորական է դաշինքի շատ պետությունների համար եւ չի համապատասխանում իրականությանը:
Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էին նաև տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ու մարզպետները, ովքեր ներկա էին՝ մանկապարտեզի նոր մոդելը տեսնելու համար:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի խոսքով՝ վանդալիզմի ցանկացած դրսևորում դատապարտելի է, և Երևանում Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելն ու հայտարարելը, թե դա հակաքայլ է Գարեգին Նժդեհի հուշատախտակը ՌԴ Արմավիր քաղաքից հանելուն՝ անտրամաբանական է: «Միանշանակ կարծում եմ, որ վանդալիզմին վանդալիզմով պատասխանելը սխալ է: Պատասխանելու համար քաղաքակիրթ աշխարհում շատ ավելի գրագետ մեթոդներ կան, և այդ […]
Դատավոր Աննա Դանիբեկյանը դեկտեմբերի 10-31-ը կլինի արձակուրդում
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի հետ կատարվածը տեխնոլոգիա է, որը հին է ինչպես աշխարհը, իսկ դրա հետևում կանգնածները նույնքան հին արհեստի տեր են:
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությանն առնչվող բոլոր տվյալները, Պաշտպանի տրամադրության տակ գտնվող նյութերը, ինչպես նաև այդ գործի առնչությամբ քրեական հետապնդման մարմինների բանավոր և գրավոր հրապարակային ու պաշտոնական պարզաբանումները»։
«ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունված լինի մարդկանց կողմից, որոնք ապրում են այդ հողի վրա»,- այս մասին այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ գնահատելով Երևան-Ստեփանակերտ-Բաքու լրագրողական փոխայցերը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դեկտեմբերի 4-7-ը հայկական եւս մեկ պատվիրակություն կմեկնի Բաքու: Վերջին 20 օրերի ընթացքում սա հայերից բաղկացած երկրորդ խումբ, որ մեկնում է Ադրբեջան:
Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
«Երբ ես 2019թ. մարտի 16-ին եկել էի Ռանչպար գյուղ, գյուղի ժողովուրդը բարձրացրեց մանկապարտեզի հարցը: Մենք մտածում էինք, թե ոնց լուծենք այդ հարցը, և այդ ընթացքում այնպես զուգադիպեց, որ մեր հայրենակիցը՝ Մամիկոն Կարապետյանը, հանդիպում խնդրեց, և այդ հանդիպման ընթացքում պարզվեց, որ ինքը մոդուլային կառույցների գործարան ունի Ռուսաստանում, և Հայաստանում պատրաստ է համապատասխան նախագծեր իրականացնել, ու ասաց, որ իր կողմից պատրաստ է նվեր անել, որպեսզի վիզուալ տեսանելի լինի նախագիծը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ինքն առաջարկեց այդ խնդիրը լուծել Ռանչպարում: Սեպտեմբերի 16-ից սկսված նախագիծն ավարտվել է դեկտեմբերի 1-ին: