Եղանակը կցրտի
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին սպասվում են տեղումներ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.40C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -9.10C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.60C