Բաժիններ՝

Հայտնի են Ազգերի լիգայում Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականի մրցակիցները

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ այսուհետև Եվրոպայի մինչև 19 տարեկան հավաքականները ևս կմասնակցեն Ազգերի լիգայի մրցաշարին:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Այն կմեկնարկի 2020 թվականի աշնանը։ Առաջին փուլում ՈՒԵՖԱ-ի անդամ 54 հավաքականները կբաժանվեն A (20 թիմ), B (16 թիմ) և C (18) լիգաների։ Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է C լիգայում։

Դեկտեմբերի 3-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի Մ-19 առաջնության՝ Ազգերի Լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-19 հավաքականը հայտնվեց C լիգայի առաջին խմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Լյուքսեմբուրգի և Էստոնիայի հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան էստոնիայում՝ սեպտեմբերի 2-8-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031