
Թուրքիայի առջև C-400-ի գնումից հետո վիթխարի խնդիրներ են ծառացել. Թրամփ

Ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումից հետո Թուրքիան վիթխարի խնդիրներ է ստացել՝ կապված F-35-երի մատակարարման հետ, նրանք, հնարավոր է, ստիպված լինեն ինքնաթիռների համար դիմել Ռուսաստանին կամ Չինաստանին: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ կայացած հանդիպումից հետո։
«C-400-ների ձեռքբերումից հետո Թուրքիան վիթխարի խնդիրներ է ստացել: Նա պատվիրել էր բազմաթիվ F-35-եր, բայց այժմ Վաշինգտոնի համար դժվար կլինի մատակարարել դրանք: Հնարավոր է՝ նրանք ստիպված լինեն ինքնաթիռների համար դիմելու Ռուսաստանին կամ Չինաստանին»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: