Բաժիններ՝

Փաշինյանը Ռանչպարում մասնակցում է մանկապարտեզի բացմանը. լրագրողներին թույլ չտվեցին մուտք գործել մանկապարտեզի շենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիս գյուղից հետո այցելեց Ռանչպար համայնք, ուր բացվում է նոր մանկապարտեզ։

«Երբ ես 2019թ. մարտի 16-ին եկել էի Ռանչպար գյուղ, գյուղի ժողովուրդը բարձրացրեց մանկապարտեզի հարցը: Մենք մտածում էինք, թե ոնց լուծենք այդ հարցը, և այդ ընթացքում այնպես զուգադիպեց, որ մեր հայրենակիցը՝ Մամիկոն Կարապետյանը, հանդիպում խնդրեց, և այդ հանդիպման ընթացքում պարզվեց, որ ինքը մոդուլային կառույցների գործարան ունի Ռուսաստանում, և Հայաստանում պատրաստ է համապատասխան նախագծեր իրականացնել, ու ասաց, որ իր կողմից պատրաստ է նվեր անել, որպեսզի վիզուալ տեսանելի լինի նախագիծը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ինքն առաջարկեց այդ խնդիրը լուծել Ռանչպարում:

Սեպտեմբերի 16-ից սկսված նախագիծն ավարտվել է դեկտեմբերի 1-ին:

Վարապետը նշեց, որ, եթե նախագիծն իրեն արդարացնի, կհայտարարեն մրցույթ ու կփորձեն այս մոդելով շինարարություն իրականացնել:

Բուն բացման արարողությունը սկսվեց  առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քանի որ վերջինս զանգ ուներ կատարելու:

Նշենք, որ լրագրողներին թույլ չտվեցին մուտք գործել մանկապարտեզի շենք, ուր գտնվում է Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս