Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավված չէ, ներդրողները գալիս են Հայաստան ու հիասթափված հետ գնում: Որպես օրինակ նա վկայակոչեց Ադու Դաբիի թագաժառանգի և ԱՄԷ-ի խոշոր հյուրանոցային ցանցի ղեկավարի և Երևանի քաղաքապետի հանդիպումը, որից վերջիններս հիասթափված հեռացել են և սառեցրել ներդրումային ծրագիրը:
Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը իր կարիերայում առաջին անգամ հաղթել է միջազգային մրցաշարուն:
Աբու Դաբիի թագաժառանգը և ԱՄԷ-ի հյուրանցողային ցանցի ղեկավարը հանդիպել են Հայկ Մարությանի և Արթուր Մեսչյանի հետ, կես ժամ անց հիասթափված հեռացել են: ԱԺ-ում երեկ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ի՞նչ հետևանք կարող է ունենալ հայ-ռուսական հարաբերություններում. հուշարձանի պղծման հոգեբանական վարքը. ՈՒՂԻՂ
Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ. Միջազգային համաժողով. ՈՒՂԻՂ
Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը, որը ձգտում էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի առաջադրման հասնելու Դեմոկրատական կուսակցությունից, դուրս է եկել նախընտրական արշավից:
Դիտեցի Ձեր հարցազրույցը Առաջին ալիքի եթերում։ Դե, ինչպես եւ սպասում էի՝ պլանավորած հարցեր եւ պարապած պատասխաններ։ Եվս մեկ անգամ հիացա Ձեր մասնագիտական հմտություններով։ Ասեմ, որ մեզ բացարձակ հետաքրքիր չէր՝ ի՞նչ եք Դուք ուտում նախաճաշին եւ ի՞նչ էիք հագած այդ հանդիպմանը։ Ձեզ իսկապե՞ս թվում է, թե պատասխանեցիք մեր կողմից բարձրացրած հարցերի գոնե 5 %-ին։
Վաղը մեր երկիրը գտնվելու է Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Այս պրոցեսը սկզբում բավականին ուժեղ էր, ու հանրապետության տարածքում պետք է առաջացներ ձյան առատ տեղումներ, սակայն ճանապարհին աստիճանաբար քայքայվեց։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն անդարդառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երեկվա հայտարարություններին՝ հորդորել է նրան քաղաքապետարանի շենքը չշփոթել թատրոնի շենքի հետ:
Ճապոնացի բժիշկ եւ «Փեշավարյան ընկերություն» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Տեցու Նակամուրան հրազենային վերքեր է ստացել Աֆղանստանի արեւելքում:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 21:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Թեժ լեռ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձեւ, որում հանդես է եկել «մեծ յոթնյակին» Ռուսաստանի մասնակցության դեմ: Այդ մասին վկայում են քվեարկության արդյունքները:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը սխալ է համարում ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը հանելուն ի պատասխան Երևանում Գրիբոյեդովի արձանը ներկելու քայլը:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 20:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Ֆիլիպիններում առնվազն 17 մարդ է զոհվել «Տիսոյ» թայֆունի պատճառով: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը: Ավելի վաղ Agence France-Presse-ը տեղեկացրել էր չորս զոհվածի մասին:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 23:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է շտապօգնության ավտոմեքենային: Առկա է գազի արտահոսք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Թող այդ հանձնաժողովն իր գործը անի. վերջապես, մենք տարածքներ ենք տվել եւ զոհեր ենք ունեցել, մեկը պե՞տք է պատասխան տա այդ զոհերի համար: Վերջապես մեկ անգամ մենք պե՞տք է պարզ նայենք մեկս մյուսի աչքերին՝ ո՞վ է բացթողում արել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ պատասխանելով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին վերաբերվող հարցին:
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Պատգամավորները առաջին և երկրորդ ընթերցմամբ կքվեարկեն և կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր: Դեկտեմբերի 3-ին գումարված քառօրյա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 40 հարց:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն, շատ երկար անուն ունեցող նախարարության Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու ուսանողների լեգիտիմ պահանջը հայրենի ոստիկանության վրա վատ է ազդել: Վերջիններս, մերօրյա ժանրի կանոններին համաձայն` ուսանողներին ծեփել են ասֆալտին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուտով հայկական ավիաշուկա մուտք կգործի նոր հայկական ավիաընկերություն: Այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը: Սակայն Տաթեւիկ Ռեւազյանը չասաց, թե որ ընկերության մասին է խոսքը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և «Սիլ» կոնցեռնի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի միջև ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել:
Երևանի ավագանու «ԲՀԿ» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայկ Մարությանի` Հանրայինի եթերում տված հարցազրույցին, գրելով.
«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականի մայիսի 31-ին խորհրդարանում ստեղծվել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Նշենք, որ այն ստեղծվել էր վեց ամիս ժամկետով եւ պետք է ուսումնասիրության ենթարկեր ու համապատասխան քննություն անցկացներ Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երեւանում, դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:30-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները տոտալ գործընթաց սկսեցին նախկին պաշտոնյաներին ձերբակալելու, կալանավորելու կամ հետախուզում հայտարարելու հարցում։ Խոսքը ոչ միայն Մարտի 1-ի գործի, այլ նաեւ ուրիշ քրեական գործերի հետ կապված հարցերի մասին է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրենսդիրը վաղը` խմբակցությունների առաջարկները քննարկելու «թայմ աութի» կարճ շրջանից հետո, կշարունակի Բյուջե – 2020-ի քննարկումը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ խմբակցությունների գրեթե բոլոր առաջարկները մերժվել են: Դրական եզրակացություն են ստացել միայն «Իմ քայլ»-ի հատուկենտ առաջարկները: 3 խմբակցություններից 225 առաջարկ է եղել՝ 28-ը` «Իմ քայլ»-ից, 46-ը` ԲՀԿ-ից, 115-ը` «Լուսավոր Հայաստան»-ից:
Դեկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին, դեկտեմբերի 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու վերաբերյալ օրինագծին, իսկ արդեն երեկ ԱԺ քառօրյայի մեկնարկին բացասական եզրակացություն ստացած օրինագծի վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումը վերահաստատեցին իշխանական պատգամավորները: Ի դեպ՝ սա այն դեպքում, երբ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանի կողմից։