
Առաքել Մարտիկյանը նշանակվել է ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի. Առաքել Մարտիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: