«Վարչապետը ո՛չ դատավոր է, ո՛չ դատախազ, որ այս գործերին որևէ ձևով խառնվի». Դավիթ Սանասարյան

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը չէր հերքել, որ իր դեմ քրեական գործ հարուցելուց հետո Կառավարական առանձնատանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Թե ի՞նչ են քննարկել վարչապետի հետ, Սանասարյանը չէր մանրամասնել։
Այսօր Քաղաքացու օրվա միջոցառման ժամանակ Մաշտոցի պուրակում Դավիթ Սանասարյանը կրկին չցանկացավ խոսել վարչապետի հետ հանդիպումից, միայն ասաց, որ հանդիպում ու քննարկում է եղել։

«Հանդիպել ենք, բայց վարչապետը ո՛չ դատավոր է, ո՛չ դատախազ, որ այս գործերին որևէ ձևով խառնվի։ Վարչապետը հավատո՞ւմ է իմ ազնվությանը, թե՞ ոչ՝ հարցրեք նրան։ Կարծում եմ՝ ամենամեծ հավատն ու վստահությունը որ կա, ժողովրդի կողմից է, ամեն օր եմ դա զգում, ավելի եմ ուժեղանում»,- շեշտեց Դ. Սանասարյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս