Արցախի ԱԳ ղեկավարի պատվիրակությունը հանդիպել է Ուրուգվայի օրենսդիրների հետ

Ուրուգվայ շարունակվող աշխատանքային այցի շրջանակներում Արցախի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ուրուգվայի մի խումբ օրենսդիրների,  հանրային գործիչների և գիտնականների նախաձեռնությամբ 2016 թվականին ստեղծված «Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամների հետ։

Պատվիրակության ղեկավար ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը կարևորել է ֆորումի գործունեությունը և համոզմունք հայտնել, որ կառուցի անդամների  ջանքերով Ուրուգվայում կհաջողվի շարունակել արդյունավետորեն պաշտպանել Արցախի շահերը, բարձրացնել ԱՀ մասին իրազեկվածության աստիճանը, ինչպես նաև նպաստել Ուրուգվայի և Արցախի միջև երկկողմ ու բազմաշերտ հարաբերությունների զարգացմանը։

Ֆորումի անդամների խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության գործընթացները։

Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Ֆորումի գործունեության վերաբերյալ: Նախանշվել են Արցախի միջազգային ճանաչման և Ուրուգվայի հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ հետագա քայլերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930