Տիգրան Ավինյանը Քաղաքացու օրը տոնում է դստեր հետ
Քաղաքացու օրը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանության հաստատման օրն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով դստեր՝ Սոֆիի հետ դուրս էր եկել Երևանում շրջելու և մասնակցելու Քաղաքացու օրվա տոնակատարություններին:
«Այս օրը, կարծում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու և առհասարակ ՀՀ ժողովրդի իշխանության հաստատման օրն է: Առավոտվանից դստերս հետ շրջում ենք քաղաքում, հենց այսպես էլ պլանավորել էինք օրն անցկացնել»,- ասաց փոխվարչապետը, ում հանդիպեցինք Մաշտոցի պողոտայում:
Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ մի շարք միջոցառումների են մասնակցել: «Դուստրս մեծ հաճույք է ստանում և չի ցանկանում տուն գնալ»,- ավելացրեց Ավինյանը: