«Փաշինյան-Ալիև հանդիպման մասին խոսելը վաղ է». ՀՀ արտգործնախարար

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերին, որ առաջիկայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, նշեց, որ հանդիպումներ պետք է տեղի ունենան, քանի որ գործընթացը չպետք է կանգ առնի և կշարունակվի։

«Հանդիպումներ տեղի են ունեցել տարբեր մայրաքաղաքներում, ներառյալ՝ համանախագահող երկրների մայրաքաղաքներում։ Որոշ քննարկումներ մենք ունեցել ենք, նախագծել ենք, թե հաջորդ քայլն ինչպես ենք իրականացնելու, ինչպես և որտեղ  է լինելու, բայց հրավիրող կողմն իր համար կորոշի, կհստակեցնի հանդիպման վայրը, ժամկետները։ Երբ հյուրընկալող կողմը մեզ կհրավիրի, այդ ժամանակ էլ հստակ կարող են հայտարարություն անել»,- ասաց արտգործնախարարը։

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ այդ մասին դեռևս վաղ է խոսել, քանի որ մարտի 29-ին երկու երկրների ղեկավարները հանդիպել էին, որի ընթացքում եղել է համաձայնությունների շրջանակ կամ ուղղորդիչ պայմանավորվածություններ, որոնց վրա էլ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ աշխատել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։
Լրագրողների հարցին՝ այս տարի նախատեսվա՞ծ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, Զ. Մնացականյանը դրական պատասխան տվեց։

Զվարթ Խաչատրյան

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930