Բաժիններ՝

Փորձել են բուքմեյքերական ընկերության վճարային տերմինալը գողանալ ու բռնվել են…

Ապրիլի 26-ին, ժամը 04.50-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողները ծառայության ընթացքում նկատել են, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության վճարային տերմինալը փորձում են գողանալ: Ոստիկաններին հաջողվել է կանխել գողությունը. հանցագործները ավտոմեքենան թողնելով՝ դիմել են փախուստի:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում դեպքի վայրի հարակից տարածքից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Աշոտ Խ.-ն, որը հայտարարել է, որ գողության փորձը կատարել է ինքը՝ իր «Օպել» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Աշոտ Խ.-ի հետ միասին գողության փորձը կատարել է 1992 թ. ծնված Գեղամ Մ.-ն, որը ժամը 13.00-ին բերման է ենթարկվել և տվել խոստովանական ցուցմունք:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930