Ավտոմեքենան շրջադարձ կատարելիս կախվել է դեպի ձորակը

Ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու դիմաց, ավտոմեքենան շրջադարձ կատարելիս կախվել է դեպի ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ս.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930