
Իշխող խմբակցության պատգամավորները տեղում կպարզեն ԱԺ պատգամավորի մասնակցությամբ միջադեպի մանրամասները

Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը իշխանական մի քանի այլ պատգամավորների հետ միասին մեկնում է Եղեգնաձոր` երեկ այդ քաղաքում ԱԺ «ԲՀԿ» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և մարզի որոշ համայնքապետերի մասնակցությամբ տհաճ միջադեպի առիթով հանդիպում ունենալու մարզպետի և վերոնշյալ համայնքապետերի հետ։
Հիշեցնենք, որ երեկ` Քաղաքացու օրվան նվիրված տոնակատարության ժամանակ, ըստ տեղեկությունների, Սերգեյ Բագրատյանը և մի քանի համայնքապետեր վիճել են Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի հետ, հայհոյել ու քաշքշել վերջինիս։ Քրիստինե Պողոսյանը կարծում է, որ Սերգեյ Բագրատյանը պետք է կրի խստագույն քաղաքական պատասխանատվություն։
Մանրամասները` տեսանյութում։