Բաժիններ՝

Հռոմի պապը շնորհավորել է Արևելյան եկեղեցիների քրիստոնյաների Զատիկը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորել է այն հավատացյալներին, որոնք ապրիլի 28-ին նշում են քրիստոնեական գլխավոր տոնը՝ Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Արևելյան եկեղեցիների մեր եղբայրներին ու քույրերին, որոնք հուլյան տոմարով նշում են Զատկի տոնը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարությունը, ուղղում եմ իմ սրտագին շնորհավորանքները։ Հարություն առած Տերը թող նրանց լցնի լույսով և խաղաղությամբ»,- հայտարարել է Հռոմի պապը՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագի ավարտից հետո շնորհավորելով  «բոլոր արևելյան կաթոլիկների և ուղղափառների» Զատիկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930