Բաժիններ՝

Արամ Ա կաթողիկոսի անունից ճաշ է մատուցվել ի պատիվ Լիբանանում ՀՀ խաղապահ զորախմբի անդամների

Լիբանանում ՀՀ դեսպանությունն ապրիլի 26-ին կազմակերպել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի անդամների այցը Բեյրութ:

Այցի ընթացքում հայ խաղաղապահները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռին:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում շրջայցից հետո՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի  անունից ի պատիվ ՀՀ զորախմբի անդամների մատուցվել է ճաշ:

Օրվա ավարտին հայ խաղաղապահներին ՀՀ դեսպանությունում ընդունեց դեսպան Վահագն Աթաբեկյանը: Դեսպան Աթաբեկյանը վերահաստատեց ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախմբի առկայության կարևորությունը և հաջողություններ մաղթեց հայ խաղաղապահներին իրենց պատասխանատու առաքելությունում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930