Բաժիններ՝

Երկար ժամանակ գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա»  ՓԲԸ-ն պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցնի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան, Վարդանանց, Թումանյան փողոցներով և Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի և հարակից հանրային օբյեկտների, իսկ ժամը 11.00-ից մինչև ժամը 15.30-ն՝ Մաշտոցի, Րաֆֆու, Աղյուսագործների փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս