
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և սահել ձորը

Ապրիլի 28-ին, ժամը 02:13-ին քաղաքացին զանգել է 911 ծառայություն և հայտնել, որ սեփական ավտոմեքենայով Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի «Բաղչաջղ» կոչվող տարածքից դեպի գյուղ (դաշտամիջյան ճանապարհ) ընթանալիս մոլորվել է, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Բ., ծնված 1962 թ.) Ռինդ գյուղի «Արմտու» կոչվող տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: