
Տեղադրվեց «Ջրավաճառ տղան» արձանը

Այսօր Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ երևանցիների կողմից սիրված, «Ջրավաճառ տղան» արձանը տեղադրվեց Երևանի Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ:
Պեպոյի արձանի հետ այն միասնական անսամբլ է կազմում: Կարելի է ասել, որ արձանը վերադարձվեց իր պատմական տեղը, քանի որ ըստ պետական արխիվների, արձանը ի սկզբանե տեղադրված է եղել հենց այդ այգում:
Տեղեկացնենք նաև, որ տեղադրումից առաջ արձանը ռեստավրացվել է: