Բաժիններ՝

Արսեն Թորոսյանը վստահեցնում է՝ Դավիթ Սանասարյանի հետ հիմա էլ է մտերիմ

«Երբ ես ասացի, որ որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, այդտեղ ամենաառանցքային բառը «դեմ»-ն էր, այսինքն՝ «դեմ»: Գործով ընթացող իրավական պրոցեսներում ես ներգրավված եմ, և ինձ հայտնի ցանկացած տեղեկատվություն՝ ինձ տրվող հարցերին ի պատասխան, տվել եմ, և դա չի նշանակում, որ ինչ-որ մեկի դեմ է, ինչ-որ մեկի կողմ է, կամ ինչ-որ մեկի համար է: Ես գործի մանրամասներին ամբողջությամբ չեմ տիրապետում և չպետք է տիրապետեմ: Ավելին՝ կա նախաքննական գաղտնիք, որը չպետք է հրապարակվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի հետ իր առերեսմանն ու իր ցուցմունքներին:

Հարցին՝ Դավիթ Սանասարյանը չարաշահե՞լ է իր լիազորությունները, Ա.Թորոսյանը հակադարձեց, որ ինքն այն անձը չէ, որը պետք է այդ հարցի պատասխանը տա. «ՀՀ-ում կա դատական համակարգ, որը պետք է վճիռներ կայացնի»

Ըստ նրա՝ մրցույթի անցկացման կարգի, ձևի, որևէ մեկի կողմից օրենք խախտելու իրաբանական գնահատական կտրվի, առավել ևս` քրեական գործ է հարուցվել:

«Ես ենթադրություններով չեմ առաջնորդվում, ես առաջնորդվում եմ «Պլատոնը իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» սկզբունքով, որպես ՀՀ առողջապահության նախարար՝ չունեմ որևէ ընկեր, բարեկամ, հարազատ»,- ասաց Ա.Թորոսյանը՝ հավելելով, որ Սանասարյանի հետ հիմա էլ է մտերիմ:

Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ Դավիթ Սանասարյանն ու Արսեն Թորոսյանն առերեսվել են, որի ժամանակ Թորոսյանը պնդել է, թե Սանասարյանն իրեն ասել է, որ տեղյակ է եղել ՊՎԾ աշխատակիցների գործողություններից։ Դավիթ Սանասարյանը, սակայն,  Թորոսյանի պնդումը հերքող ապացույց է ներկայացրել նախաքննական մարմնի ուշադրությանը։ Խոսքը Ֆեյսբուքում Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի անձնական նամակագրության մասին է, որտեղ Սանասարյանը նշել է ճիշտ հակառակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս