Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ին ենթարկել է 26 մլն դրամ տույժի

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն, ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: 

«Սա հետեւանքն է խախտումների եւ չկատարված աշխատանքների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի աղբահանության ոլորտում։ 

Այդպիսով, ընկերությունը ապրիլ ամսվա ծառայությունների դիմաց վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ ըստ պայմանագրի, թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար նախատեսվում է տույժ՝ պայմանագրի գումարի 0,5 %-ով»,- գրել է Հակոբ Կարապետյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս