
ՉԼ-ում չհայտնվելը մեծացնում է Պոգբայի՝ «Ռեալ» տեղափոխության շանսերը

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Հադերսֆիլդի» հետ (1:1): Մանկունյանցիները կորցրին քառյակում հայտնվելու և ՉԼ-ում հանդես գալու բոլոր շանսերը: Ինչպես հաղորդում է Marca-ն, այս հանգամանքը կարող է նպաստել կիսապաշտպան Պոլ Պոգբայի «Ռեալ» տեղափոխությանը:
Ըստ աղբյուրի տվյալների՝ Չեմպիոնների լիգայում չհայտնվելու պատճառով «Մանչեսթեր Յունայթեդի» աստղերի պայմանագրերը 25 տոկոսով կկրճատվեն: Ֆրանսիացի կիսապաշտպանը հետաքրքրված է «Ռեալ» տեղափոխությամբ և Չեմպիոնների լիգայի ելույթներով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» պատրաստ է վճարել կիսապաշտպանի համար 145 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը