Բաժիններ՝

«Սելթիկը» պայմանագիր է առաջարկել Մոուրինիոյին

Սելթիկ» ակումբը Գլազգոյից պայմանագիր է առաջարկել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինիոյին: Այս մասին հաղորդում է The Scotsman-ը՝ հղելով Sky-ին:

Ընթացիկ տարվա փետրվարին «Սելթիկից» հեռացավ գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, ով գլխավորեց «Լեսթերը»: Թիմն ավարտեց մրցաշրջանը ժամանակավոր մարզիչ Նիլ Լենոնի գլխավորությամբ և նվաճեց 8-րդ չեմպիոնական տիտղոսն անընդմեջ:

Հիմա «Սելթիկի» ղեկավարությունը մարզիչ է փնտրում, ով կգլխավորի ակումբը մշտական հիմունքներով, և այդ մարզիչը կարող է դառնալ Ժոզե Մոուրինիոն: Հաղորդվում է, որ «Սելթիկի» կողմից առաջարկված պայմանագիրն արդեն «Ժոզեի սեղանի վրա է», մնում է միայն, որ մարզիչն այն ստորագրի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031