 
                        Կիպրոսի իշխանությունները ցանկանում են. որ թուրքական նավի անձնակազմը կալանավորվի
 
                                    Կիպրոսի Հանրապետության կառավարության խոսնակ Պրոդրոմոս Պրոդրոմուն Թուրքիային սպառնացել է կալանավորման պահանջ ներկայացնել միջազգային ատյաններում՝ Կիպրոսի ափերին հորատման աշխատանքեր իրականացնող թուրքական «Fatih» նավի անձնակազմի նկատմամբ։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Պաշտոնյան անընդունելի է համարել թուրքական նավի աշխատանքները Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում։ Նա տեղեկացրել է, որ հարցը կարող է տեղափոխվել միջազգային ատյաններ, որտեղ թուրքական նավի անձնակազմը կարող պատասխանատվության ենթարկվել։ Կիպրոսի Հանրապետությունն անօրինական է համարում Թուրքիայի գործողությունները։
Թեմային նաև արձագանքել է Հունաստանը և դատապարտել Թուրքիայի քայլերը։ Թուրքիայի գործողությունները Կիպրոսի ափերին դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Հունաստանը և ԱՄՆ։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, ըստ որի՝ Միջերկրական ծովում՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին, սկսվելու են նավթի և գազի հորատման աշխատանքներ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        