Բաժիններ՝

Բյուջեով նախատեսված է 10 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր. Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ամփոփել է իր ղեկավարած գերատեսչության 2019-ին կատարած աշխատանքները:

Նա տեղեկացրեց, որ 2018-ին մեկնարկած, 2019-ին միս և արյուն ստացած, իսկ 2020-ի բյուջեով կարգավորում ստացած սուբվենցիոն ծրագրով նախատեսված է 10 միլիարդ դրամի չափով հատկացում:

«Սուբվենցիոն ծրագրերն իրենց էությամբ պետություն-համայնք-մասնավոր համագործակցության կարևոր պրոդուկտ են: Այս ճանապարհով փորձում ենք տարբեր համայնքներում բնակվող մեր հայրենակիցների ունեցած հնարավորությունները տրամադրել համայնքին և օգտագործել համայնք-պետություն համագործակցության շրջանակում՝ ի շահ պետության և բնակչի: 2019-ին հաստատվել է շուրջ 483 սուվենցիոն հայտ, որից 462-ը կյանքի է կոչվել»,- նշեց նա:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում այս տարի կատարվել են շուրջ 112 կմ ասֆալտապատման աշխատանքներ` համայնքային համաֆինանսավորմամբ, պետական և մասնավոր աջակցությամբ: Սուբվենցիոն ծրագրերով այս տարի կատարվել է նաև խմելու ջրի և ջրահեռացման համակարգին առնչվող 46 ծրագիր: 32 համայնքների 39 բնակավայրերում իրականացվել են ոռոգման համակարգի աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս