«Ի՞նչ բարոյական իրավունքով է դրվել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը». Սուրեն Բաղդասարյանը՝ ՀՖՖ փոխնախագահին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները մամուլի ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում հայտարարվեցին ՀՖՖ նախագահի թեկնածուների, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների և նրանց առաջադրող անդամ կազմակերպությունների անունները։
Ֆուտբոլային հայտնի մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը հարց ուղղեց ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին։
«Դուք մեծ հաջողությամբ ֆուտբոլը կործանել եք։ Ի՞նչ բարոյական իրավունքով է դրվել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում»,- ասաց Բաղդասարյանը։