ՊՆ-ն դիզվառելիքի մատակարարաման պայմանագիր է կնքել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանի ընկերության հետ. hetq.am

Այս տարվա սեպտեմբերի 24-ին 168.am-ը՝ «Գործարքի «քավորը» պատգամավորի թեկնածու է եղել» վերնագրով հոդվածում անդրադարձել էր ՀՀ պաշտպանության նախարարությանn իրանական դիզվառելիք մատակարարելու նախատեսվող գործարքին: 168.am-ի աղբյուրների նաև վստահեցրել էին, որ գործարքի «գլխին կանգնած էր  «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանը։

Այսօր hetq.am կայքում հրապարակված հոդվածում, փաստերով ապացուցվում են 168.am-ի աղբյուրների պնդումները: Ըստ այդմ` «այս տարվա սեպտեմբերի 18-ին Պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ: Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին, այդ պայմանագրի կնքումից երկուսուկես ամիս առաջ: Պայմանագրով «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարի 4779 տոննա դիզելային վառելիք։ Որպես մատակարար՝ ընկերությունը ընտրվել է հրատապ բաց մրցույթով»:

«Գազօիլ» ընկերության միակ սեփականատերը ազգությամբ եզդի, 27-ամյա Մամե Ամիրյանն է։ Սակայն ընկերության իրական սեփականատերը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն է։

Մանրամասները hetq.am կայքում:

Տեսանյութեր

Լրահոս